Կենտրոնի ոստիկանության երկու օպերների դեմ ցուցմունք տվող Ռուբեն Հովսեփյանը` Ռուբենչիկը, այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 24 խցում: «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` վերջինս իր կալանքը կրում է արտոնյալ պայմաններում: Նա հասցրել է ահագին նյարդայնացնել քրեակատարողակսւն հիմնարկի ղեկավարությանը, ինչպես նաև շանտաժի ենթարկել ՔԿՀ օպերլիազորների: Ավելին` Ռուբեն Հովսեփյանն իր ընկերական շրջապատում հայտարարել է, որ ինքը որևէ խնդիր չունի և շուտով ագատ է արձակվելու` ոստիկանների դեմ ցուցմունքը պնդելու գնով: Մասնավորապես Հովսեփյանն ասել է, թե ինքը գիտի, որ «մլիցեքը» չեն իրեն մարմնական վնասվածք պատճառել, բայց ինքը ուրիշ տարբերակ չունի ազատվելու համար, ուստի պնդելու է կեղծ ցուցմունքները: Ամենատարօրինակն այն է, որ հանցագործ աշխարհը ևս տեղյակ է, որ սույն անձնավորությունը կեղծ ցուցմունքներ է տալիս, և հենց այդ շրջանակներն էլ հրահրում են, որ երիտասարդը շարունակի սկսած գործը: «Ես պրոբլեմ չունեմ: Գողերով սաղ ճշտած մոմենտ ա, բերդը նայող Խչոն էլ կուրսի ա, նա ասել ա, որ գողերն էլ են զանգել` Սաբոն, Զապը, սաղին էլ` ոնց պետք ա ասված ա, դաբրոն կա, մինչև վերջ գնալու եմ, որ 2 հատ «մուսռ» էլ վերանա էս երկրից», իր «կամերակիցներին» ասել է Հովսեփյանը: «Օրենքով գող» Զապի անունը շատ է շրջանառվել մամուլում: Ոչ վաղ անցյալում վերջինս մամուլի ամենասկանդալային հերոսներից էր համարվում, իսկ գող Սուրոն` ծագումով Գյումրիից, ավելի «համեստ» է, չնայած իր կշիռով նա հանրապետությունում թիվ մեկ «օրենքով գողերից» է: Վերջինս Դեդ Հասանի օրոք է դարձել գող և համարվում է Հայաստանի` գողական աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչը ԱՊՀ տարածքում:
«Օրենքով գողերն»` ընդդեմ «մուսռների»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet