▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրերս Իտալիա կատարած այցի մասին Արմեն Սարգսյանը մանրամասներ է հայտնել

Օրերս համացանցում տեղեկություն էր հայտնվել որ կարճատև արձակուրդում գտնվող  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանգստանում է Վենետիկի Լիդո կղզու «Excellsior» էլիտար հյուրանոցում:

Արմեն Սարգսյանը, ով այսօր, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն, դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ զրույցում անդրադարձել է հայ-իտալական մշակութային և պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարևորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ օրերս տիկնոջ հետ այցելել էր Վենետիկի Մխիթարյան միաբանություն և հանդիպել միաբանության անդամների հետ:

Հանրապետության նախագահն ու Իտալիայի դեսպանը համակարծիք են եղել, որ միաբանությունը Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական, պատմական և մշակութային կապերի խորհրդանիշն է և Իտալիայում հայկական ներկայության հիանալի օրինակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее