▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրհներգ և դրոշ փոխելու օրակարգ չկա․ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ,

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներքը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։

 

 


Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներք և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա։

Վերջապես, կարծում եմ, որ այս փուլում շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու։

Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ ԱլենՍիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որմտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգըփոխելու եւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգինվերադառնալու վերաբերյալ

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее