▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրինաց երկրին», «Սասնա ծռերին» եւ ԲՀԿ–ին ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 17–ին, 48 ժամ ժամանակ է տվել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անճշտությունները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել 2018թ. նոյեմբերի 19-ը՝ ժամը 16.00-ն:

 

 

 

 

 

 

 

 

Նիստի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների հետ:

 

 

 

 

 

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների համար պարզաբանվել են նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող ընտրական օրենսդրության կանոնակարգումները, ինչպես նաեւ հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման սկզբունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее