▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որո՞նք են լինելու 2019 թ.-ի պետական բյուջե առանձնահատկությունները

 

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ: Օրինագծով՝ նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ: Ըստ նրա՝ առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը, մասնավորապես, պետք է ունենա պարտքը կայունացելու միտում: «Տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու որպես կանոն կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար»,-ասել է ֆինանսների նախարարը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ 2019 թ.-ից այլևս պետական բյուջեն պետք է ունենա ծրագրային ձևաչափով օրենքում ներկայացում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցները, որոնք օգտագործվում են բյուջեի շրջանակում, ըստ էության, մղվում են երկրորդային պլան: «Կարևորվում են արդյունքային ցուցանիշները, այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացվել այդ արդյունքերին հասնելու համար»,-նշել է ֆինանսների նախարարը:

Նշվել է նաև, որ ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս:

 

Կառավարությունում քննարկված այլ հարցեր՝ ստորև տեսանյութերում

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее