▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշ ժամանակ անց կունենանք այլ հիվանդություններով մահացության կտրուկ աճ». Վահե Տեր-Մինասյան

«Հայաստանը որդեգրել է վարակակիրների թիվը զրոյացնելու ռազմավարություն: Թեստավորումների և դրական պատասխանների հարաբերակցությունն այսօր մոտ 30 տոկոս է, շատ ավելի ցանկալի կլիներ 5-10 տոկոսի ցուցանիշը: Դրա համար ժամանակ և աշխատանք է պետք բոլոր մակարդակներում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է բժշկագիտության թեկնածու, դոցենտ Վահե Տեր-Մինասյանը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում բոլոր մասնագիտացումների բժիշկներին պետք է մոբիլիզացնել կորոնավիրուսով վարակված բուժառուներին բուժելու նպատակով. «Մեր բժիշկները հերոսներ են՝ հաշվի առնելով այն պայմաններն ու ֆինանսավորումը, որով աշխատում են: Հատկապես պոլիկլինիկաների բժիշկները խղճուկ աշխատավարձ են ստանում»,- ասել է բժիշկը:

Վահե Տեր-Մինասյանը եթերի ընթացքում հայտնել է, որ այժմ մարդիկ այսօր զգուշանում են պրոֆիլակտիկ բուժզննում անցնել, քանի որ կարող են կորոնավիրուսով վարակվել. «Որոշ ժամանակ անց մենք կունենանք այլ հիվանդություններից, օրինակ՝ վերջին փուլի քաղցկեղից, մահացության կտրուկ աճ: Սիրտ-անոթային հիվանդները ևս զգուշանում են, չեն գնում հիվանդանոց, սա խնդիր է: Մանկական պատվաստումները վտանգված են, պոլիկլինիկաներում միշտ չէ, որ կանոնակարգված է այդ ծառայությունը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее