ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․
ՇՏԱՊ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաստատվում են այն տեղեկությունները, որոնք մենք այսօր առավոտյան հրապարակել էինք․ կան ծրագրված սադրանքների փորձեր։ Վստահելի աղբյուրներից ստացված տվյալներով՝ որոշ խմբեր նպատակ ունեն խաթարել մեր խաղաղ ու կազմակերպված ներկայությունը դատարանի տարածքում։
ԿԱՐԵՎՈՐ Է՝
Չտրվել սադրանքների – Եթե տեսնում եք կասկածելի գործողություններ կամ սադրիչ վարք, անմիջապես տեղեկացրեք իրավապահներին, բայց անձամբ մի՛ միջամտեք։
Հետևել օրենքին և կարգապահ մնալ – Մեր պայքարը հիմնված է արդարության վրա, ուստի ցանկացած քայլ պետք է լինի խաղաղ, օրինական և կազմակերպված։
Միասնություն և զգոնություն – Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է։ Սադրիչների միակ նպատակն է մեզ ներքաշել անկանոնությունների մեջ, բայց մենք դրան չենք ենթարկվելու։
Խնդրում ենք բոլորին լինել առավելագույնս ուշադիր և պահպանել հանդարտությունն ու կարգապահությունը։
Հարգանքով՝
ԴՕԿ կուսակցություն
Դիտեք նաև՝