Asekose.am-ի CV հաղորդման հյուրը Տիգրան Պետրոսյանն է:
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ երգիչը լռում է` նշելով, որ շատ է հոգնել միջավայրից: Նրան հիասթափացրել են իր գործընկերները, ովքեր անորակ և անճաշակ երաժշտություն են մատուցում: Ըստ Տիգրանի` ավելի լավ է չլինել, քան հանձնվել, որովհետև ռաբիս երաժշտություն ինքը երբեք չի մատուցի: Երգիչն առաջին անգամ խոստովանում է, թե ինչո՞ւ է լռում և ամենակարևորը` արդյո՞ք նորից կվերադառնա: «CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում:
Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան: