«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը որոշել է «բարեփոխել» լրատվական դաշտը՝ առանց լրագրողների ու խմբագիրների հետ քննարկելու, ինչից կարելի է ենթադրել, թե ինչ մութ նպատակ է իր առաջ դրել իշխանությունը։
Մեզ ասացին, որ լրատվական դաշտի կարգավորումների փոփոխությունները քննարկում են հետեւյալ անձանց հետ․ Բորիս Նավասարդյան, Աշոտ Մելիքյան, Նունե Սարգսյան, Գայանե Աբրահամյան, Անդրանիկ Շիրինյան, Դավիթ Մարգարյան, Արթուր Պապյան, Հերիքնազ Հարությունյան, Դավիթ Ալավերդյան, Գենյա Պետրոսյան: Մարդիկ, որոնց մեծ մասը ոչ մի կապ չունի լրատվության եւ ազատ խոսքի հետ»: