▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշումներն ընդունելի պետք է լինեն բոլոր կողմերի համար. Հայկ Մարության

Մայրաքաղաքում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները: Ծրագրի շրջանակում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացն իրականացվել է մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով՝ մասնագիտացած ընկերությունների կողմից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ խոր էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր թեղի տեսակի ծառերի դեպքում: Միևնույն ժամանակ, երիտասարդացման կամ խորը էտման են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ առաջիկայում կձևավորվի բնապահպանության խորհուրդ, որն էլ կապահովի ոլորտի մասնագետների ներգրավումը իրականացվող աշխատանքներում:

 

 

 

 


«Խորհուրդը պետք է համալրված լինի բազմակողմանի լավ մասնագետներով, որ բոլոր կարծիքները լսելի լինեն և, ի վերջո, կայացված որոշումներն էլ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը: 

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее