Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանն armsport.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է իր ապաքինման և ակումբային գործերի մասին:
«Ինչպես հայտնի է ծնկի վիրահատության եմ ենթարկվել ու դեռ չեմ կարողանում ապաքինվել: Վերջերս մեկնել էի Իտալիա բուժման համար ու դեռ շարունակում եմ վերականգնողական կուրսը:
Ամեն ինչ անում եմ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ դաշտ ու կարողանամ խաղալ այս մրցաշրջանում: Ղազախստանում եմ ու մարզվում եմ անհատական ծրագրով:
Ինչ վերաբերում է ապագայիս, ապա «Շախտյորում» եմ հանդես գալիս վարձավճարով ու առայժմ պայմանագիր ունեմ «Ամկարի» հետ: Դեռ չեմ որոշել, թե արդյոք կվերադառնամ Պերմ. ժամանակը ցույց կտա»:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ: