▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշումս կայացրել եմ վաղուց. Դավիթ Սանասարյանը մեկնում է ռազմաճակատ

Դավիթ Սանասարյանը մեկնում է ռազմաճակատ, նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ և խնդրել թիկունքն ամուր պահել: Սանասարյանը, մասնավորապես, գրել է.

«Մեր թիկունքն ամուր կպահեք

Պատերազմի ավարտի երկու սցենար կա.
կամ մենք հաղթում ենք, ու թշնամուն պարտադրում վերջնական խաղաղություն, կամ պարտվում ենք ու սերունդներին ժառանգում կիսատ-պռատի ու պարտվողի հոգեբանություն։ Վստահ եմ, որ քչերը կգտնվեն, որ պարտության հետ կհաշտվեն։

Իսկ հաղթանակ ու զինադադար ցանկացողներս մի բան պետք է հասկանանք. մեր ներսում պարտավոր ենք հաղթահարել մահվան վախը ու առանց երկմտելու զինվորագրվենք, հաստատուն խաղաղություն ցանկացողներս պետք է մեր վերջին միջոցը դնենք այս հաղթանակն ապահովելու գործին։ Ուզում ենք մեր զինվորները չզոհվեն, ուրեմն նրանց թիկունքն ավելի կազմակերված պետք է դարձնենք։

Ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց. հաղթելուն այլընտրանք չկա, իսկ ես այդ գործից անմասն չպետք է մնամ, եթե անգամ վտանգը մեծ է։ Տարոնիս ու Արեգիս ամենակարևորը ժառանգելու եմ իմ ուղիղ մեջքը։

Մեզ բոլորիս իմաստություն, միասնականություն և վճռականություն եմ մաղթում մեր սուրբ հողն ազատագրելու և ամբողջական պահելու գործում։

Սիրում եմ բոլորիդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее