Փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցի 15 հասցեի մոտ հայտնաբերել են Թեհմինե Մանուկյանին և ներկայացրել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նշենք, որ Մանուկյանների ընտանիքը մոտ 20 տարի է Ռուսաստանում է բնակվում և 5-6 ամիս առաջ է Թեհմինեն մոր հետ գյուղ եկել: Հայրն ու եղբայրը Ռուսաստանում են, Թեհմինեն 2 աղջիկ երեխա ունի, ամուսնալուծված է, հիմա երեխաները պապիկի մոտ են՝ Ռուսաստանում։
Կարդացեք նաև՝ Անհետ կորած Թեհմինեն 2 երեխա ունի, ամուսնալուծված է, վերջերս էր եկել Հայաստան


