«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից դեմ քվեարկությունը 11 այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի համար ցավալի է: «Ինչպես տեսնում ենք, Հայաստանը շատ «պատկառելի» կոմպանիայի մեջ է ընկել՝ քվեարկելով ՄԱԿ-ում Ուկրաինայի դեմ: Ափսո՛ս»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է նա ու հավելել. «Ես ցավով եմ ընդունում Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի վերաբերմունքը, Հայաստանի դիրքորոշումը, որովհետեւ ես լավ գիտակցում եմ, որ Հայաստանն ունի իր պետական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Ուկրաինայի պետական շահերի հետ, եւ որպես դիվանագետ շատ լավ հասկանում եմ… բայց տվյալ դեպքում սա այն դեպքը չէ»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում: