▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես հայրենիքի մաս՝ անգնահատելի է ամեն մի թիզ հողը

«Շուշիի ազատագրումը մեր ժամանակակից պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Այդ ժամանակ ես Ստեփանակերտում էի ու կար տեղեկատվություն, որ Ադրբեջանը նախապատրաստվոմ է Աղդամ, Ասկերան, Ստեփանակերտ ուղղությամբ հարձակում կատարել: Հարձակումներ կային Մարտակերտի ու Հադրութի ուղղությամբ ու այդ դժվար իրավիճակում Շուշիի ազատագրումն իրականցնելը շատերի համար անիրականանալի էր: Հիշում եմ, թե ինչպես էին Ստեփանակերտում դիմավորում Շուշիից վերադարձած ցանկացած զինվորի: Հաղթական ընթացքն այսօր էլ շարունակվում է, և մենք մեկ բան պետք է գիտակցենք.ռազմական բախումը դա վերջին փուլն է, պայքարն ու մրցակցությունն ավելի վաղ են սկսվում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու մասին՝ քաղաքագետը նշեց.

«Նման գործողությունները պետք չէ բացառել: 4-օրյա պատերազմում նրանց ձախողումը բավական քաղաքական լուրջ փաստաթղթերից զրկեց ադրբեջանական կողմին: Այսուհետ նրանք բանակցությունների սեղանին պատերազմ չվերսկսելը չեն կարող որպես զիջում ներկայացնել: Սրան գումարվում է նաև ներքին խնդիրը, որովհետև տարիներ շարունակ իրենց հասարակությանը վստահեցնում էին, որ կարճ ժամանակամիջոցում կարող են հասնել Ստեփանակերտ, հաղթանակ ունենալ, սակայն երևաց, որ Ադրբեջանը չունի ռազմական գերակայություն: Այսինքն, նրանք այսօր պատերազմ սկսելու ավելի մեծ պատճառ ունեն, քան ապրիլից 1-ից առաջ էր»:

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց.

«Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե ևս մեկ անգամ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»:

Անդրադառնալով մեր կորցրած դիրքերը վերադառնալու խնդրին՝ քաղաքագետն ասաց, որ այդ 2 բարձունքները վերցնելու համար ՀՀ-ն պատերազմ չի սկսի.

«Այդ դիրքերի նշանակությունը գերագնահատված է ռազմական անվտանգության տեսանկյունից, բայց, որպես հայրենիքի մաս՝ անգնահատելի է ամեն մի թիզ հողը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее