ՀՀ նախագահն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այս պահին թեկնածուին հարցեր տալու հնարավորությունից օգտվում են Աժ մի շարք պատգամավորներ:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, խոսելով իրեն անհանգստացնող հարցի մասին` ասաց.
«Որքա՞ն է բացահայտված խախտումների քանակը և որքան մարդ է պատժվել: Որքան Է Ձեր ղեկավարած կառույցի ՕԳԳ-ն»:
Իշխան Զաքարյանը, պատասխանելով հարցին` ասաց, որ դրանք իրենց ֆունկցիաները չեն:
«Կարող է լինել պատժի որոշակի տեսակ, խախտումներն արագ վերականգելու խնդիր և այլն: Գուցե խնդիրը մինչև վերջ չենք տարել: Ձեր հարցը մի քիչ դուրս է մեր ֆունկցիայից»,-նշեց ՎՊ նախագահի թեկնածուն:
Մանուկյանը, թե Ձեր գործունեությունը ուրիշի համար գործիք է ծառայում` մարդկանց պատժելու վերաբերյալ:
Իշխան Զաքարյանը չհամաձայնեց նրա հետ, թե ընդհանրապես պատժելություն չկա, ավելին, նրա խոսքով, հասարակությունը տեղեկանում է այդ ամենի մասին: