▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն է կազմում ՀՀ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը. iravaban.net

iravaban.net-ը գրում է. 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը 2014 թվականի պետական բյուջեի օրենքով կազմում է 428.070 դրամ, իսկ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60%-ը, որը կազմում է 366.428 դրամ: 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը: 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը դառնալու է 992.100 դրամ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձը 2014 թվականի հուլիսի 1-ից դառնալու է 727.540 դրամ: 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքով դատախազի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատախազին վճարվում է հավելավճար՝ յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Բացի այդ, դատախազը դասային աստիճանի համար ստանալու է հավելավճար: Ընդ որում, դատախազներին վճարվող լրացուցիչ աշխատավարձի պայման հանդիսացող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: 


Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее