ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է իրականացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և 2019 թվականի մայիսի 5-ից սկսած Երևան քաղաքի բոլոր խնդրահարույց խաչմերուկներում խաչաձև գծանշումներ կարվեն:

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
«Երբ մենք խաչմերուկներում «վաֆլենման» գծանշումներ արեցինք, հայտարարություն էինք տարածել, որ այդ ամենը փորձնական է, որպեսզի մեր վարորդները սովորեն դրանց: Այսօր արդեն հայտնում ենք, որ մայիսի 5-ից նորից խնդրահարույց խաչմերուկներում կարվեն գծանշումները, կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- նշել է Կարապետյանը և հավելել, որ մայիսի 5-ից վարորդները կսկսեն նաև տուգանվել այդ գծանմուշների վրա խախտում կատարելու համար՝ 5000 դրամի չափով:

Մայիսի 5-ից անկախ համապատասխան նշաններց և գծանշումներից հանրապետության բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկումներում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին:
Կարդացեք նաև՝ Ուշադրություն վարորդներին․ ճանապարհային նշանների և գծանշումների հետ կապված փոփոխություններ կլինեն


