tert.am-ի փոխանցմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն ամեն կերպ փորձել է շրջանցել լրագրողների հարցերը։ Ազգային ժողովում 2014թ. բյուջեի քննարկմանը նիստերի դահլիճից դուրս գալով՝ լրագրողների հարցերին ի պատասխան նախարարը նշել է , որ դուրս է եկել զուգարան գնալու։
«Մեկ վայրկյան չեմ սպասելու, հարցնում եմ՝ որտե՞ղ է զուգարանը, ես առաջին անգամ եմ այստեղ»,-ասել է նա։
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում կարծիքներին, որ իր որդու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ինքը պետք է հրաժարական տա, Յուրի Վարդանյանը զարմացել է. «Է՜, լավ էլի… ինչի՞ մասին է խոսքը»:
Հարցին, թե ի՞նչ է կատարվել իրականում, Յուրի Վարդանյանը պատասխանել է. «Իմ որդու հետ կապված առավել ևս ամեն ինչ շատ նորմալ է: Ես բացարձակապես անհանգստանալու խնդիր չունեմ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում