▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ են դիմավորում պաշտոնյաները Նոր տարին հեղափոխությունից հետո. ոչ պաշտոնական պայմանավորվածություն կա

Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երեւանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունենալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցեց, որ վարչապետի այդ օրերի օրակարգն առայժմ հայտնի չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Նոր տարին եւ Սուրբ Ծնննդյան տոներն անցկացնելու է Երեւանում: Տեղեկացնում են Ազգային ժողովի աշխատակազմից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը տոնական օրերն անցկացնելու է ընտանիքի հետ՝ Երեւանում: Այս մասին ՀԺ-ին փոխանցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Տոնոյանը տոնական օրերին այցելելու է նաեւ զորամասեր:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւս չի պատրաստվում տոներին որեւէ տեղ մեկնել: Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացրեցին, որ նա տոնական օրերին լինելու է Երեւանում՝ ընտանիքի հետ: Տիգրան Ավինյանի գրասենյակից նույնպես նշեցին, որ նա Երեւանում է լինելու այդ օրերին:

 

 

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրրաբյանն էլ տոներն անցկացնելու է Եգիպտոսում: Այս մասին կայքի հետ զրույցում փոխանցեց Զոհրաբյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ես տոնական օրերին Հայաստանում է լինելու: «Դեկտեմբերի 31-ին Վալերի Օսիպյանը լինելու է այն ոստիկանների կողքին, ովքեր պետական սահմաններին են լինելու»,- փոխանցեցին ոոստիկանության լրատվության վարչությունից:

 

 

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նոր տարին եւս դիմավորելու է Հայաստանում: Այս մասին տեղեկացրեց գլխավոր դատախազության լրատվության պատասխանատու Արեւիկ Խաչատրյանը:

«Հայկական ժամանակ»-ը երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձեց ճշտել, թե որտեղ են Նոր տարին դիմավորելու եւ անցկացնելու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն, այս երկու գերատեսչությունների լրատվական ծառայություններն այդպես էլ չպատասխանեցին մեր հարցին:

 

 

Մեզ հայտնի դարձավ, որ ներքին ոչ պաշտոնական պայմանավորվածություն կա, որ այսուհետեւ պաշտոնյաներն ամանորի տոներն անցկացնելու են բացառապես Հայաստանում:

Աղբյուր՝armtimes.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее