Ուրեմն, սկսեմ սկզբից: Երբ որ հարցազրույց էի տվել sports.ru կայքին, որտեղ նշել էի, որ պարզապես անհնար է կշեռքի նժաներին դնել եւ համեմատել Բելառուսի եւ Հայաստանի առաջնությունները, շատ մարդ ինձնից նեղացավ, ընդհուպ անկհայտ դժգոհությունների հասավ գործը: Դրանից հետո հարցազրույց տվեցի ղազախական կայքին՝ Կայրաթ-Ալաշկերտ դիմակայության հետ կապված, որտեղ եւս նշեցի, որ Հայաստանի եւ Ղազախստանի առաջնությունները չի կարելի համեմատել, քանի որ ղազախական առաջնությունն ավելի ուժեղ է: Այս դեպքում եւս, էլ նեղվել, էլ չհամաձայնել, էլ չխոսել հետս... պատճառաբանությունը՝ ես չեմ հասկանում ֆուտբոլից եւ հայկական ֆուտբոլի լավը չեմ ուզում: Իսկ հիմա ո՞ւր են նեղացողները! Ղազախստանի Աստանան եւ Բլառուսի ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում են! Ո՞րտեղ եք, հայկական ակումբային ֆուտբոլի ջատագովներ! Մեծ-մեծ խոսալով եւ ստից հայրենասեր ձեւանալով եւ ոմանց քծնվելով առաջ չեք գնա ոչ միայն դուք, այլեւ դրանով առաջ չեք տանի հայկական ակումբային ֆուտբոլը: Դրա փոխարեն, բոլորս հույս ունենանք, որ գոնե հաջորդ մրցաշրջանում էլ բախտը մեզ կժպտա... Վերջի տողը ֆանտաստիկա սիրողների համար գրեցի..
Ո՞րտեղ եք, հայկական ակումբային ֆուտբոլի ջատագովներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet