▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որտեղ կոյուղի՞ն է խնդիր՝ կոյուղին ենք լուծում, որտեղ ֆուտբոլի դաշտ է պետք՝ դաշտ ենք սարքում». Ավինյան

«Համատիրության հարցերը պետք է կարողանա համատիրությունը լուծել։ Համատիրության հարցերի մեջ, որ սկսենք մտնել մեր հիմնական գործերը չենք հասցնի։ Ուզում ենք համատիրությունները վերակազմակերպել և ֆինանսավորում հատկացնել, որ զրոյականի հասցնի»,- այս մասին այսօր Արաբկիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ խոստանալով, որ բարձրաձայնված հարցերը լուծում կստանա։

Արաբկիրցիները դժգոհում էին համատիրության աշխատանքից, բայց Տիգրան Ավինյանն ասաց, որ պետք է համատիրության ինստիտուտն ուժեղացնել։ Միևնույն ժամանակ հորդորեց, որպեսզի քաղաքացիներն էլ իրենց պարտավորությունը կատարեն։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее