▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ մտնում եք՝ էնտեղ կռիվ ա․․․Մարությանը՝ Փաշինյանին

Որտեղ մտնում եք՝ էնտեղ կռիվ ա․․․Մարությանը՝ Փաշինյանին

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսահոլովակում տարակուսում է. «Մեկը չկա՞` ձեզ զգուշացնի` երբ մարդ ուշացած գալիս է եկեղեցի, այն էլ տոն օրով, երբ եկեղեցին լեփ-լեցուն է, արարողությունն էլ արդեն ընթացքում է, այդ մարդը կանգնում է ծայրին ու ակուրատնի հետեւում է ամեն ինչին, մասնակցում արարողությանը: Ոչ թե ամենավերջից գալիս է մեջտեղով՝ բոլորին խանգարելով ու բրդբրդելով մտնում է, էնքան որ գնա առաջին շարքում կանգնի: Էն էլ մենակ չի գալիս է, էլ ախռաննիկներով, խառը կուսակցական մարդկանցով: Էն Ալենին եք հետներդ տանում, էդ մարդը օրը ցերեկով մարդկանց վրա է թքում, նա եկեղեցի գալիս է՝ ի՞նչ անի, գուցե մեղքերի թողության համար՝ չգիտեմ: Պարոն Փաշինյան, էլի խոսելու ենք բարեվարքությունից: Մեկը չկա՞ ձեր կողքին, բացատրի բարեվարքության կանոնները: Այդ պահվածքը բարեվարքության կանոններով անընդունելի է»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее