Մենք ապրում ենք այնպիսի քաղաքական միջավայրում, որ հիմա բոլորի ուշք ու միտքը «ատկատներն» ու «ատկատչիկներն են», ուստի զարմանալի չէ, որ գրեթե ամեն օր նոր մանրամասներ են բացահայտվում հերթական նախարարի ու նրա ընտանիքի անդամների ունեցվածքների մասին ու ինչպես այլ դեպքերում, այս անգամ ևս բազմաթիվ հարցեր են առաջանում, մասնավորապես. ինչպե՞ս ստացվեց որ ամսեկան 700 դոլար վաստակող նախարարի ընտանիքի անդամների բանկային հաշիվների վրա միայն լեգալ ու երևացող գումարը կազմում է միլլիոնավոր դոլարներ։
Այսպես, «Հետք»-ի լրագրողները պարզել են, որ 2011 թվականին Կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի, նրա կնոջ և որդու բանկային հաշիվների համագումարը գերազանցում է 1 միլլիոն դոլարը և դա այն դեպքում, երբ որպես աշխատավարձ հայտագրված է եղել ընդամենը 3 միլլիոն դրամը ընդհանուր ավելի քան 350 միլլիոնից։ Հարց է առաջանում, թե այդ ինչպես գոյացան այդ միլլիոնները այն դեպքում, երբ այս երեքից աշատել են միայն ինքը՝ Մանուկ Վարդանյանը և նրա որդին։ Արդյո՞ք նաև ՕԵԿ-ական նախկին նախարարի բանկային հաշվետվության մեջ չպետք է փնտրե «ո՞ւր են կորչում պետական փողերը և ում գրպաններն են գնում ատկատային եկամուտները»։ Արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի պարզապես ձերբակալել ողջ կառավարության վերնախավը ու հաշվել թե ընդհանուր ինչքան անհասկանալի կերպով գոյացած կա նրանց հաշվեհամարներին, իսկ ով անմեղ եղավ՝ բաց թողնել։ Վստահ եմ, որ եթե այս հարցը հանաքվեի դրվեր, ավելի շատ ձայն կհավաքեր, քան անկախանալու հարցը՝ 1991-ի հանրաքվեի ժամանակ։
Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Ես հրաժարվում եմ, չեմ կարողանուչմ հասկանալ, թե ինչ աստիճան ցինիզմ է պահանջվում, որպեսզի բռնես ու բացահայտ կերպով այսպիսի գումարներ ցույց տաս։ Ես չեմ հասկանում, սրանք ժողովրդին լրիվ անուղեղ հայվանի տեղ են դրել, ով չի կարողանում հաշվել, թե ինչքան կարող է կազմել ամսեկան 300000 դրամ ստացող մարդու եկամուտը։ Գոնե մի քիչ հարգանք ունենան ու էդ փողերը դոշակի տաակ պահեն, կամ օֆշորային գոտիներում, կամ ոչ իրենց ու իրենց ընտանիքներնժի անդամների անունով չպահեն, բայց ուր է թե…
Իհարկե, Վարդանյանը «մեծերից» չի, բայց վատ չէր լինի, որ սրա գլխից էլ բռնեին, կարող է էդ ժամանակ մի քիչ հավատով լցվեի առ մեր պետական համակարգ...