▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրվա ամենահամարձակ նախարարը

168.am-ը հայտնում է, որ  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այլևս թաքցնելու բան չունի. կառավարության նիստից հետո Մովսիսյանը միակ նախարարն է եղել, որ համաձակվել է գլխավոր մուտքից դուրս գալ:

168.am-ը նաև գրում է, որ մինչև վերջերս Մովսիսյանն ամեն կերպ խուսափում էր լրագրողներից: Գազի թանկացման հետ կապված հարցերն արդեն հստակեցվել են, Վերահսկիչ պալատը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստուգումներ չի անցկացրել, և նախարարը պարզապես կարիք չունի լրագրողներից խուսափելու: Միակ հարցը, որ գազի հետ կապված դեռ վերջնական պատասխան չի ստացել, սուբսիդավորումն է: Լրագրողների հարցին, թե ի՞նչ նորության կա սուբսիդավորման խնդրի վերաբերյալ, Մոսվսիսյանը հընթացս նետել է՝ «ոչինչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее