Օրվա կադրը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազդարարել է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթի մեկնարկի մասին:

«Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը»: Հիշեցնենք, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը կից գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ 2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկել է ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։
Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը:
Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում ԱՀԿ հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի քույր գործակալությունների, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կարևոր շահառուների համագործակցությամբ կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ ներառյալ մամուլի ասուլիս, ԱՀԿ-ի Փրկեք ԿՅԱՆՔԵՐ տեխնիկական փաթեթի ներկայացում՝ ճանապարհային երթևեկության զոհերի թիվը զգալիորեն կրճատելու ուղղությամբ ճանապարհային անվտանգության հարցում որոշում կայացնողներին և գործառողներին աջակցելու նպատակով, բարձրաստիճան պաշտոնյաների մաասնակցությամբ ամրագոտու գործածման փորձարկում իրական սիմուլյատորի միջոցով, կրթական իրազեկման միջոցառում ՀՀ մարզային դպրոցականների հետ, երիտասարդների մասնակցությամբ ֆլեշ մոբ Երևանում։
Մի շարք միջոցառումներ ացկացվելու են նաև Գյումրիում՝ ներառյալ հեծանվային ֆլեշ մոբեր, աշխատաժողովներ դեռահասների, երիտասարդների ու դպրոցականների հետ։


