▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օշականի կամրջի տակ տեղադրված լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժվում է

Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու եւ դրան լուծում տալու վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը:

«Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը եւ տարածքը բերել նախկին տեսքին:

 

 

Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ եւ պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը եւ ապահովել տարածքի նախկին տեսքը:

Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է: Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը»,-գրել է մարզպետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան էր տեղադրվել, որը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն»–ը դիմել է Արագածոտնի մարզպետին։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее