▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկյա զարդերի խանութ-սրահ`«Դալմա Գարդեն Մոլ»-ում

«Դալմա  Գարդեն  Մոլ» ժամանցային-առևտրային համալիրում տեղի ունեցավ Dalma Gold Gallery խանութ-սրահի բացման արարողությունը:

Սրահը իր դիզայնով տարբեվում է մնացած ոսկու սրահներից. տաղավարնեն ամբողջովին փայտից են, ապահովված են անվտանգության, օդափոխության համակարգերով: Սրահն ունի 1145 մետր տարածք, նախատեսվում է ևս  2745 մ` այն արհեստավորների համար, ովքեր կցանկանան համագործակցել:                                

Ինչպես ASEKOSE.am-ի հետ զրույցում ասաց խանութ-սրահի  գործադիր տնօրեն Անդրանիկ Գալստյանը, այսօրվանից գործող խանութ-սրահում առկա են բոլոր պայմանները` ճիշտ առևտուր կազմակերպելու համար:

«Փորձել ենք ոսկու շուկայի մեջ մի նոր էջ բացել: Սրահում ոչ միայն առք ու վաճառք է լինելու, այլև կլինի վայր, որտեղ մարդիկ կկարողնան արվեստի գործեր տեսնել. լինելու են թե տեղի, թե միջազգային վարպետների գործերը»,-ասաց խանութ-սրահի գործադիր տնօրենը` հավելելով, որ գործելու են 285 տաղավարներ և 11 առանձնացված խանութ-սրահներ:

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է զարդերի արժեքին` Անդրանիկ Գալստյանը նշեց, որ խանութ-սրահում ներկայացված տեսականին հասանելի է բոլորին:

«Կլինեն և’ թանկարժեք զարդեր և միջին արժեք ունեցող»,-փաստեց խանութ-սրահի  գործադիր տնօրենը:

Նշենք, որ Dalma Gold Gallery-ն  աշխատելու է ամեն օր` ժամը 10:00-22:00-ը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее