Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը խոսել է տարբեր հարցերի մասին` այդ թվում Սիրիայում տիրող ահաբեկչությանը տարածաշրջանային երկրների մասնակցության վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Սանա լրատվական գործակալությունն ու նշում է, որ Ասադը, մասնավորապես, ասել է.
Անմարդկայնության եւ դաժանության մակարդակը, որին հասել են ահաբեկիչները, հիշեցնում է այն, ինչի մասին լսել էին միջնադարուն եւ որով անցել է Եվրոպան ավելի քան հինգ դար առաջ, հիշեցնում է նաեւ ժամանակակից դարաշրջանի կոտորածները, որոնք իրականացվել են օսմանցիների կողմից, երբ սպանեցին 1,5 միլիոն հայեր եւ կէս միլիոն լուսավորչական արամեացիներ՝ Սիրիայի տարածքում եւ Թուրքիայում:։