▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան. 52 անձ պետք է ձերբակալվի

«Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան. Փաշինյանը հրահանգել է իրեն հայհոյած, «կապիտուլյանտ», «դավաճան» անվանած սյունեցիների հետ հաշվեհարդար տեսնել: 

«Մեդիապորտ» թելեգրամ-ալիքն է գրում, նշելով, որ  ԱԱԾ-ից ոստիկանությանն է փոխանցվել 52 անձից բաղկացած ցուցակ, ովքեր այսօր գիշեր պետք է ձերբակալվեն։

Փաշինյանի հրահանգով՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ ձերբակալությունները պետք է տեղի ունենան առանձնապես կոպիտ ձևով՝ ասֆալտին պառկեցնելու եղանակով։

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իրեն հայհոյած, «կապիտուլյանտ», «դավաճան» անվանած սյունեցիների հետ դաժան հաշվեհարդար տեսնել, նկարահանել և ուղարկել իրեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее