▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։

Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին:

Մկրտչյանն ընդգծել է, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ:

 «Եզրակացությունից շատ բան է կախված՝ կոնկրետ ինքն ինչ վիճակում է գտնվել: Կարող է պարզվի, որ ինքը ֆիզիոլոգիական աֆեկտի մեջ է եղել, կամ ախտաբանական աֆեկտի մեջ է եղել»,- ասել է Մկրտչյանը՝ նշելով, որ եզրակացությունից է կախված նաև ցուցմունքների արժանահավատության հարցը:

Կարդացեք նաև՝Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից րոպեներ առաջ գողություն էին արել ոստիկանության անդրադարձը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее