▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի ենթադրյալ ապօրինությունները

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը եւ հողաշինության բաժնի պետն իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով 2006 թվականի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հա մակերեսով հողատարածքի ձեւական օտարման աճուրդ:

Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հիշյալ հողատարածքը իրական արժեքից ցածր գնով 24 մլն 860 հզ. դրամով փաստացի իրացվել է մի ընկերության սեփականատիրոջ: Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537 մլն 500 հզ. դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետեւ փոխանցվել մեկ այլ ընկերության :

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее