Հուլիսի 5-ի երեկոյան հայ տաքսիստը խոստովանել է, որ թունավորել է Մոսկվայի բնակչին: Հայաստանի քաղաքացին որոշել է ոստիկանություն հանձնվել ազգականների համոզելուց հետո, որոնց ավելի վաղ հարցաքննել էին քննիչները: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Տղամարդը քննչական մարմիններից թաքնվում էր գրեթե մեկ շաբաթ:
«Մի քանի օր առաջ Մոսկվայի ոստիկանությունը տեղեկություն ստացավ այն մասին, որ հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել չպարզված նյութով թունավորման նշաններով տղամարդ: Պարզվեց, որ նա իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ խմել է տաքսու վարորդի առաջարկած ջուրը: Ավելի ուշ քաղաքացին նկատել է, որ իր բանկային քարտը գողացել են, որում 16 հազար ռուբլի կար»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Մոտակա օրերին տաքսու վարորդին մեղադրանք կառաջադրվի «Ավազակություն» հոդվածով: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:


