▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները Երևանում կրկին գրպանահատի են բերման ենթարկել. նա գողություն էր արել ավտոբուսում

Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գրպանահատության կասկածանքով Կասյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու: Նրա մոտից հայտնաբերվեց գումար: Ըստ բերման ենթարկվածի՝ գումարը նույն օրը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ մի քաղաքացու գրպանից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее