Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 3-ին, տարածքային ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։

Ինչպես հայտնումէ shamshyan.com-ը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության բաժին են հրավիրել 66-ամյա Գոհար Վ.-ին։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 22-ին իր թոռնիկի՝15-ամյա Հ. Վ.-ի նկատմամբ երեխայի սովորած դպրոցի մոտ գտնվող ավտոտնակների հետնամասում Ռ. Մ.-ն անառակաբարո գործողություններ է կատարել։ Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նշանակվել է դատաբժշկան փորձաքննություն։ Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողնեը հայտնաբերել են Ռ. Մ-ին և հրավիրել ոստիկանություն, որտեղ նա կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


