▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հայտնաբերել են աղջկա պայուսակից հեռախոսներ գողացած գրպանահատին

 

Օգոստոսի 4-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգու մոտ ինչ-որ մեկը մի աղջկա պայուսակից գողացել է բջջային հեռախոսներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը մեկ օր անց բացահայտեցին:

Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 5-ին Մաշտոցի պողոտայից գրպանահատությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Մարտունու 37-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է։ Նախապատրաստվում են նյութեր:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее