▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները պարզել են Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի դիմաց հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ու փախուստի դիմած անձանց ինքնությունը:

shamshyan.com-ի տեղեկություններով նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 24-ամյա Արման Գրիգորյանը, 25-ամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ, 22-ամյա Փաշիկ Կուլիջանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,՝ ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ք. Կուլիջանյանն ու Մ. Եղոյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Գրիգոյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее