▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ՊԱՏԻՎ ԵՆ ՏՎԵԼ քաղաքացուն

Ազնիվ լինելու համար պետք է խոսենք նաև լավ բաների մասին: Այսօր մոտեցա նոր համազգեստով պարեկային ծառայություն անցկացնող երկու ոստիկանի (տղա + աղջիկ) և նրանց ուշադրությունը հրավիրեցի անցումների վրա տեղադրված գովազդի վտանգավորության վրա - հատկապես տարեց մարդկանց և օտարերկացիների համար: Երկուսն էլ շրջվեցին դեպի ինձ, գրեթե զգաստ կանգնած կիրթ, սիրալիր բարևեցին, ուշադիր լսեցին ասասծս, հստակ ընկալեցին միտքս, խոստացան այդ հարցը բարձրացնել ղեկավարության առջև, շնորհակալություն հայտնեցին և վերջում` պատիվ տվեցին: Ի դեպ, ես կոստյումով չէի, նույնիսկ սափրված չէի և պաշտոնատար անձի տպավորություն հաստատ չէի թողնում...Դուք պետք է տեսնեիք նրանց դեմքերը, ոստիկան լինելու պատասխանատվության զգացումը իրենց կեցվածքում...Պետք է տեսնեիք, թե ինչպես պատիվ տվեցին...Համազգեստը երկրորդական էր...կարևորը իրենք էին...Ես զգացի, որ Հայաստանում ինչ որ բան փոխվում է! Թեկուզ ոչ այնքան արագ և ոչ այն ծավալներով...բայց փոխվում է:

 

Տարոն Առաքելյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջից


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее