▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են արձանագրել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը, զինղեկից, քիմիայի և ֆիզիկայի ուսուցչուհիներից, վերջիններիս հետագա պաշտոնավարման համար, սկզբում հաշվապահի միջնորդությամբ` նրա պաշտոնեական դրության օգտագործմամբ, իսկ հետագայում` անձամբ, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, պահանջել և 2007թ.-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը որպես կաշառք պարբերաբար ստացել է հիշյալ անձանց, որպես քաղպաշտպանության շտաբի պետի և լաբորանտների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձերի 50 տոկոսի չափով` ընդհանուր 2. միլիոն դրամ գումար:

Խոչոր չափերով կաշառք տալու, ստանալու և պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее