▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները խաղալիք զենքի պատճառով սպանել են 12-ամյա տղային

ԱՄՆ-ում`Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են պարեկային ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 23-ին խաղահրապարակում կրակել և սպանել 12-ամյա Թամիր Ռայսին: Վերջինիս խաղահրապարակում խաղում էր ոչ իրական ատրճանակով և պարզում շրջակայքում գտնվողների ուղղությամբ։

Ըստ տղային սպանած ոստիկանների` իրենք կրակել են, որովհետև տղան չի ենթարկվել «ձեռքերդ վե՛ր» հրամանին և ձեռքը տարել է գոտկատեղի մոտ: Իսկ որպես արդարացում էլ նշել են, որ խաղալիք զենքի վրայից հեռացված է եղել վառ նարնջագույն ցուցիչը, որը փակցնում են իրական թվացող խաղալիքների վրա՝ դրանց խաղալիք լինելը մատնանշելու համար։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее