▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններն են նկարել՝ Բաղրամյան 26-ի պատվերով

ԳԱԼԱ-ն անդրադառնում է օրերս համացանցում ակտիվորեն շրջանառվող մի տեսանյութի, որտեղ հեղինակները ներկայացնում են 2013թ. փետրվարին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներից մեկը, որի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, կոչ է անում չենթարկվել հրապարակում ներկա «պրովոկատորների պրովոկացիաներին»:

Տեսանյութում զուգահեռներ են անցկացվում 2013թ. փետրվարին և այս օրերին Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ զգուշացնելով, որ նույն Անդրիաս Ղուկասյանն իր «տղաների» միջոցով այժմ էլ փորձում է «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժումն ուղղորդել:

Համացանցում հայտնված տեսանյութը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է Բաղրամյան 26-ի կողմից իրականացված պատվեր: Այս մասին նա ասել է  ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում: «Այդ տեսանյութը անանուն մի տեսանյութ է, այսինքն դա լրագրողական աշխատանք չէ, հիմք է տալիս մտածելու, որ դա Բաղրամյան 26-ի պատվերով կատարված զրպարտությանն ուղղված տեսանյութ է, բնականաբար այդ երիտասարդները՝ բոլորին հայտնի ակտիվիստները, որևէ մեկի ուղղորդության կարիքը չունեն, ես այդ երիտասարդներին հարգում եմ, հնարավորին չափ աջակցում եմ, ինչով կարող եմ, իրենց ծրագրերին: Գտնում եմ, որ մենք ընդհանուր պայքար ունենք ռեժիմի դեմ»:

Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, դիմելո՞ւ եք արդյոք իրավապահ մարմիններին, հարցին Անդրիաս Ղուկասյանը տվել է հետևյալ պատասխանը. «Բնականաբար այդ տեսանյութի հեղինակը և պատվիրատուն պետք է պատասխանատվության ենթարկվեն, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով, թեպետ անիմաստ է բողոքել նրանց, ովքեր նկարահանել են դա, իսկ նկարահանումը վկայում է, որ նկարահանողները եղել են ոստիկաններ»:

Հոդվածն  ամբողջությամբ ՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее