▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններն Իջևանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

 

 

Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 5-ին  Ժամը 4-ն անց 30-ի սահմաններում  Իջևանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշ բեռնատար են կանգնեցրել, որի բեռնախցիկը կնիքված է եղել:

29-ամյա վարորդը, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղից է եղել, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու` հայտնել է, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

 

 

 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվել  է բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել: Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերել են նաև 245 պարկ փայտածուխ:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее