▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության գնդապետի որդուն դանակահարելու գործով անցնում է ռեստորանի տնօրենի որդին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն` Էդուարդ Նադարյանին բազմաթիվ դանակի հարվածներ հասցնելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Ստարայա Մելնիցա» ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Տիգրան Վարդանյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանը հաստատեց, որ իր որդուն իրավապահները կանչել են, սակայն նշեց. «Իմ որդին այդ պահին այնտեղ չի էլ եղել»:

Նշենք, որ նախաքննական մարմինը դատարան է դիմել Տիգրան Վարդանյանին կալանավորելու հարցով, սակայն դատարանը չի բավարարել քննիչի միջնորդությունը:

Հավելենք, որ այս պահին գործով անցնում է 5 անձ, որոնք ազատության մեջ են: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը, որը եւս այսօր ազատության մեջ է:

Սա այն դեպքն էր, երբ Երեւանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը՝ մարմնի վրա արված 10-ից ավելի հարվածի հետքերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее