▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության հայտարարությունը՝ Հյուսիսային պողոտայում «տրանսսեքսուալի» մասնակցությամբ կռվի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սամսոնյանն իր էջում հրապարակում է արել, ըստ որի՝ Հյուսիսային պողոտայում «տրանսսեքսուալի» մասնակցությամբ կռիվ է տեղի ունեցել, և միջադեպի վայր եկած ոստիկանները պաշտպանել են նրան ու բերման չեն ենթարկել։ Տեղեկացնենք, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության ծառայողները միջադեպի բոլոր մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին՝ անհրաժեշտ պարզաբանումներ կատարելու համար։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

 

 

 

 

 

Խորհուրդ ենք տալիս չճշտված տեղեկություններ չտարածել՝ նպատակ ունենալով ստվերել ոստիկանության աշխատանքը։ Օգտատերը նշել է նաև, որ համացանցում տեսանյութ է տարածվել, ուր երևում է, որ «տրանսսեքսուալների խումբ դաժան ծեծի է ենթարկում մի երիտասարդի (չնայած տեսանյութում դաժան ծեծի տեսարաններ չկան)»։ Տեղեկացնենք, որ նախքան տեսանյութի հրապարակումը, ոստիկանության ծառայողները միջադեպի բոլոր մասնակիցներին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее