▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանն այսօր՝ օգոստոսի 22-ին հրամաններ է ստորագրել։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ համանով ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее