▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության պետը չի կարող սատարել որևէ կողմի. Հայտարարություն

Ոստիկանությունը տեղեկացնում է

 

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների:

Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում:

Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի:

Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее