▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանություն կոչվածը մասնագիտացած է մենակ զոհվածի ծնող քարշ տալու մեջ». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Երեկ 30-40 րոպե համեռի վարորդը կանցերտ էր տալիս հրապարակում: Ծակած ակերով, գլվլալով քշում էր էս կողմ, էն կողմ: Էն պարկետներն էլ վազվզում էին հետևից, կախվում դռներից, շուշեքն էին ջարդում, կրակում արդեն ծակ ակերին: Եվ վերջում ի՞նչ՝ վարորդը ավտոն թողում, էտքան մլիցու քթի տակից փախնում ա, ինքն էլ, ինչպես ասում են պաշտոնական աղբյուրները՝ թմրանյութերի ազդեցության տակ ա եղել:
Սա խոսում ա էն մասին, որ ոստիկանություն կոչվածը, յուր ձրիակեր հաստագլոխներով, մասնագիտացած ա մենակ զոհվածի ծնող քարշ տալու (հատկապես մայրերին), զոհվածի հորը ծեծելու ու բերման ենթարկելու մեջ: Վերջ: Մնացած բոլոր դեպքերում իրանք անպետք բիոզանգվածներ են: Մայրաքաղաքի սրտում տեղի ունեցած դեբոշի պարագայում իրանք կարան 40 րոպե վազվզեն, աջ ու ձախ կրակեն, ու վերջում քթների տակից բաց թողեն մի թմրամոլ երիտասարդի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее