▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը ապօրինություններ է բացահայտել Այգեկ գյուղում․ վատնվել է շուրջ 10․883․000 դրամ

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Ոստիկանությունից Asekose.am-ին հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների եւ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը եւ 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ է հրամանագրել երկու հոգու։

Պահակները փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել է 80,025 դրամ։ Արդյունքում, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, դպրոցի բյուջեից վատնվել է ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է քննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее