▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել.

 

 

 

 

 

 

 

 

«Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, մի քանի անձի մասնակցությամբ, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնց շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նրանցից մի քանիսը ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և դեպքի կապակցությամբ բացատրություն տվել։ Միջադեպի վերաբերյալ հրապարակումներում նշվել էր, որ մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայող է։ Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ անձը հանդիսանում է պետական այլ գերատեսչության աշխատակից։ Նրա ծառայողական գրքույկը երևացել է, քանի որ վարորդական իրավունքի վկայականը պահում է գրքույկի մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее