▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնողին

Երեկ՝ հուլիսի 6-ին, ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԲՃ անդամ, Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին։

Շահնազարյանը հայտնել է, որ ոստիկանները մոտեցել և պահանջել են, որ դրամահավաքը դադարեցվի։ Դրամահավաք իրականացնողները նշել են, որ դրամահավաքն արդեն ավարտում են, բայց պահանջել են ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց համաձայն իրենք պետք է դադարեցնեն այն։

 

 

 

Ոստիկանությունը դրամահավաքի հետ կապված փաստաթղթեր է պահանջել, ինչին ի պատասխան քաղաքացիները պահանջել են ներկայացնել այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է դրամահավաքների իրականացումը։ Ոստիկանությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, այնուհետև բերման է ենթարկել Աննա Շահնազարյանին։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее